ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մրցում են շախ­մա­տիստ­նե­րը

Մրցում են շախ­մա­տիստ­նե­րը
21.01.2020 | 01:18
Աշ­խար­հի ին­նե­րորդ չեմ­պիոն Տիգ­րան Պետ­րո­սյա­նի ան­վան շախ­մա­տի տանն ըն­թա­նում են շախ­մա­տի Հա­յաս­տա­նի տղա­մարդ­կանց ու կա­նանց ա­ռաջ­նու­թյուն­նե­րը։ Խա­ղարկ­վել է յոթ տուր: Տղա­մարդ­կանց մեջ 5,5 միա­վո­րով ա­ռա­ջա­տա­րը Սամ­վել Տեր-Սա­հա­կյանն է, 4-ա­կան միա­վոր ու­նեն Ար­ման Փա­շի­կյանն ու Հայկ Մար­տի­րո­սյա­նը:
Կա­նանց մր­ցա­պայ­քա­րում շա­րու­նա­կում է փայ­լել Մա­րիա Գևոր­գյա­նը, ո­րը մեկ­նար­կա­յին տու­րում կրած պար­տու­թյու­նից հե­տո տա­րել է վեց ա­նընդ­մեջ հաղ­թա­նակ: 5,5 միա­վոր ու­նի Սու­սան­նա Գա­բո­յա­նը, 4,5 միա­վո­րով եր­րորդ տե­ղում է Ան­նա Խա­չատ­րյա­նը:
Մար­տին ՀՈՒՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն
Դիտվել է՝ 5004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ